Կարող եք ծանոթանալ ծառայությունների հետ ավելի մանրամասն առանձին էջերում՝
Կայքերի պատրասում
Կայքի լիարժեք բարելավում և տարածում
Տեքստերի պատվերներ, թարգմանություն
|
Հոստինգների արժեքը կարող է սկսվել տարեկան 10000 դրամից: Բայց շատ էժան հոստինգները ուղղակի վտանգավոր են: Կախված Ձեր սայթի պահանջներից ընտրում ենք հոստինգ տարեկան 30000 դրամից մինչև 50000 դրամ արժեքով:
Դոմենի արժեքը կախված է ընտրված գոտուց:
Հոստինգ-դոմենի արժեքը վճարվում է նախապես և գրանցվում Ձեր անունով:
*ավելի մանրամասն՝
Ինչպե ՞ս ընտրել հոստինգը:
Ինչպե ՞ս ընտրել դոմենը:
https հասցե՝ 15000 դրամից սկսած:
*ավելի մանրամասն՝
Ինչի ՞ համար է SSL-վկայագիրը և անհրաժե ՞շտ է արդյոք այն Ձեր կայքի համար:
Կայքի կոնտեքստ՝ տեքստ, նկարներ, ֆայլեր և այլն: Այս ամենը ընդգրկված է արժեքի մեջ, եթե Դուք պատվիրել եք լիարժեք կայք: Տեքստերը գրում են մեր կողմից, նկարները ևս մենք ենք վերամշակում (չափսերի համապատասխանեցում, ջրանիշի և կայքի հասցեի, հեռախոսահամարի ավելացում):
Իսկ եթե պատվիրել եք փոքրածավալ կայք նվազագույն գնով, ապա և՜ տեքստերը, և՜ նկարները ուղարկում եք Դուք:
*ավելի մանրամասն՝
Ի ՞նչ է կայքի ԿՈՆՏԵՔՍՏԸ:
Ի ՞նչ են պահանջում Google ու Yandex-ը կայքերի տեքստերից:
Ի ՞նչ է պահանջվում նկարներից:
Փոքր բիզնեսին մենք առաջարկում ենք օգտվել անվճար և պատրաստի շաբլոններից, որոնք շատ քիչ են զիջում վճարովի տարբերակներին:
Ամեն դեպքում վճարովի տարբերակի միշտ էլ կարող եք անցնել: Կան տարբերակներ վճարովի-պատրաստի (մինչև 80000 դրամ), վճարովի-պատվերով ( մինչև 200.000 դրամ) և ունիկալ կոդերով (սկսվում են 200.000 դրամից, բայց նմանօրինակ թանկարժեք կայքեր մենք խորհուրդ չենք տալիս):
*ավելի մանրամասն՝
Ո ՞րն է նախընտրելի՝ շաբլոն թե ՞ ունիկալ կոդ:
Հոստինգ-դոմենը վճարելուց հետո սկսվում են նախապատրաստական աշխատանքները՝
Միացվում է ծրագիրը, SSL-վկայագիրը և ընտրվում թեման,
կարգավորվում են պլագինները,
ավելացվում են robot.txt, sitemap և այլն:
Սկզբից ստեղծվում են կարևոր առաջին 5-7 էջերը:
Հիմնականում դրանք կոչվում են՝
Կախված կայքի թեմայից կարող ենք ավելացնել էջերի քանակը, հասցնելով առավելագույնը յոթի (ավելին և անիմաստ է և չի համապատասխանում կայքաշինության հիմնական կանոններին):
Տեղադրում ենք հաշվիչները և վերլուծական կոդերը:
Բացում ենք էջեր և խմբեր Ձեր կայքի թեմայով երեք կարևոր սոց. ցանցերում (FB, OD, VK), որպիսի արագ իրականացնենք կայքի ինդեքսավորումը որոնողական համակարգերի կողմից և կայքի լրացմանը զուգահեռ սկսենք նրա առաջխաղացումը:
Լիարժեք կայքերի համար շարունակում ենք ավելացնել հոդվածների քանակը (ևս 10-15) թեմատիկ հոդված: Բոլոր էջերը և հոդվածները հրապարակումից հետո շրջանառվում են սոց. Կայքերի համապատասխան խմբերում:
Եթե պատվիրատուի հետ եղել է հատուկ պայմանավորվածություն կայքը կոնկրետ բանալի բառերով որոնման համակարգերում որոշակի առաջնային դիրքերի բերելու մասին, ապա կայքի պարբերական շրջանառումը շարունակվելու է 5-6 ամիս: Միայն 6-րդ ամսից հետո Google և Yandex համակարգերը կայքին տալիս են քիչ թե շատ որոշակի և կայուն դիրք իրենց էջերում:
Սա էր մեր աշխատանքի համառոտ նկարագրությունը: Այս կայքում մենք կավելացնենք առանձին բացատրական հոդվածներ բոլոր թեմաներով:
Մեր հաճախորդները պետք է լիովին տեղեկացված լինեն իրենց կայքերի հետ տարվող աշխատանքներից և թե կոնկրետ ինչի համար են վճարում:
*ավելի մանրամասն՝
Եթե ունեմ բիզնես, պարտադի ՞ր է որ ունենամ կայք:
Կայքը կլուծի ՞ իմ բոլոր խնդիրները:
Ինչու ՞ անհատական դոմեն և ոչ թե կայք անվճար հոստինգում:
Կարո ՞ղ եմ հետագայում ես ինքս բարձրացնել իմ կայքի դիրքերը որոնման համակարգերում:
Լիարժեք կայքերի պատրասում, Փոքր կայքերի պատրասում, Կայքի լիարժեք բարելավում, Տեքստերի պատվեր, թարգմանություն, Կայքեր շինարարական կազակերպությւնների և մանր ու միջին բիզնեսի համար
#ՊԱՏՎԻՐԵԼ_ԿԱՅՔ #վեբկայքեր