Կայքերի բարելավում տարածում շրջանառում

Կայքերի բարելավում, տարածում, շրջանառում

Կայքերի բարելավում տարածում շրջանառում:

Կայքերի բարելավում տարածում շրջանառում

Կայքերի բարելավում տարածում շրջանառում

Որոնողական համակարգերում կայքերի դիրքերի բարձրացման համար միայն որակյալ տեքստերը և լուսանկարները բավական չեն: Պահանջվում է աշխատանքների մի ամբողջ համակարգ նախընտրած արդյունքներին հասնելու համար:

Ուղղակի թվարկենք աշխատանքների այն ցանկը, որոնք մենք իրականացնում ենք պատվերները կատարելու ընթացքում:
Կայքի բարելավումը պահանջում է՝
  • Սեմանտիկ միջուկի մշակում, բանալի բառերի ընտրություն,
  • Բանալի բառերի հիման վրա էջերի և հոդվածների պարբերական հրապարակում, թեմատիկ տեքստերում այդ բառերի և հատկապես բառաձևերի խստիվ սահմանված օգտագործում,
  • Տեքստերում ներկայքային փոխադարձ հղումների առավելագույն հնարավոր ներկայություն,
  • Մենյուների առկայություն, որոնք հնարավորություն են տալիս այցելուներին հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող ցանկացած նյութ: Կայքում տեղադրված ցանկացած հոդված պետք է գտնվի Գլխավոր էջից առավելագույնը մինչև երեք անցում հեռավորությամբ

Կայքերի բարելավում, տարածում, շրջանառում

Կայքերի տարածման և շրջանառման համար՝
  •  Օգտագործվում են վճարովի գովազդային տարբեր համակարգեր (Google, Yandex, FB, OD և այլն)՝ կոնտեքստային գովազդ,
  • Բացվում են էջեր և խմբեր գլխավոր սոցիալական կայքերում (FB, OD, VK), նվիրված Ձեր կայքին և գործունեությանը,
  • Կայքում ավելացվող ցանկացած նոր նյութ հրապարակվում է ոչ միայն այդ խմբերում և էջերում, այլ նաև այդ սոց. ցանցերի հարյուրավոր այլ թեմատիկ խմբերում: Նույնպիսի հրապարակումներ կատարվում են նաև այլ սոց. Ցանցերում (Blogger, G+, liveinternet և այլն),
  • Պատվիրվում են այդ խմբերի, հրապարակումների, կայքի էջերի հղումների և գովազդային տեքստերի տարածում սոց. կայքերի այլ օգտատերերի անձնական էջերում,
  • Եթե Ձեր բիզնեսը ունի իրավաբանական հասցե, կայքը գրանցում ենք Google և Yandex քարտեզներում, հնարավորության դեպքում նաև Yandex Catalog-ում,
  • Մի քանի անգամ պատվիրվում են կայքի գրանցումներ բազմաթիվ ֆորումներում, կատալոգներում, բլոգներում, հայտարարությունների կայքերում: Եթե Ձեր կայքը հայերեն է, ապա այն գրանցում ենք հայտարարությունների Հայաստանյան կայքերում և ավելացնում համապատասխան հրապարակումները:

Կայքերի բարելավում, տարածում, շրջանառում

Այս հոդվածում իմաստ չունի ավելի մանրամասնել, թե ուրիշ ինչ աշխատանքներ են կատարվում կայքի հետ: Եթե անհրաժեշտ լինի, մեկ այլ հոդվածում կմանրամասնենք յուրաքանչյուր կետը առանձին:
Վերոհիշյալ համարյա բոլոր աշխատանքները ներառված են կայքի գնի մեջ: Դրանք կատարվում են կայքը գրելուն զուգընթաց: Մինչև այն լիովին պատրաստ է լինում, հասցնում է որոշակի տեղեր գրավել որոնողական համակարգերում:

Իսկ եթե Դուք ցանկանում եք Ձեր կայքը անընդհատ ցարգացնել և բարելավել, շարունակում ենք աշխատել կայքի հետ՝
  • Ավելացնում ենք շաբաթական մեկ նոր հոդված,
  • Նոր հոդվածը հրապարակվում է կայքին նվիրված բոլոր սոց. Խմբերում,
  • Հրապարակվում է նաև թեմատիկ այլ սոց. Խմբերում:
Դրան զուգահեռ՝
  • Ամեն նոր հոդվածի համար պատվիրվում են հետհղումներ գլխավոր սոցիալական կայքերից,
  • Պարբերաբար պատվիրվում է կայքի գրանցում տարբեր ֆորումներում և այլ կայքերում,
  • Բայց հիմնական ծախսը կատարվում է գովազդի վրա (FB, Google, Yandex)
Գովազդի համար նախատեսված գումարի կեսը ծախսվում է աշխատանքների առաջին բաժնի համար, երկրորդը՝ վճարովի ծառայությունների պատվերների (այդ թվում նաև կոնտեքստային գովազդի):
Եթե կայքը մենք չենք գրել, պայմանները պետք է քննարկել: Մինչև կայքը չստուգվի բոլոր չափանիշներով (առաջին հերթին տեքստերի որակի), չենք կարող ստանձնել ոչ մի պատասխանատվություն: