Լիարժեք կայքերի պատվեր

Լիարժեք կայքերի պատվերներ

Լիարժեք կայք ասելով, նկատի ունենք այն կայքերը, որոնք՝
— ունեն 5-7 կարևոր էջեր գլխավոր մենյում,
— ևս 10-15 թեմատիկ հոդվածներ,
— բոլոր տեքստերը ունիկալ են և չեն կրկնվում,
— յուրաքանչյուր ունի մեկ կամ, ցանկալի է, մի քանի նկարներ, իրենց վերնագրերով, ջրանիշով, կայքի հասցեով,
— կայքը պետք է ներկայացված լինի բոլոր գլխավոր սոց. կայքերում առանջին և էջերով, և խմբերով:
Եթե Ձեզ հետաքրքիր է, թե որոնք են կայքերի գնահատման չափանիշները և ինչպես ենք մենք աշխատում կայքերի հետ, կարդացեք այս հոդվածը:

Լիարժեք կայքերի պատվերներ

Լիարժեք կայքերի պատվեր

Լիարժեք կայքերի պատվեր

Որոնողական համակարգերի համար (Google, Yandex) կայքի բարձր տեղեր հատկացնելու գլխավոր չափանիշը կայքի կոնտեքստն է (հոդվածների ողջ պարունակությունը) և այցելուների համար սայթի հարմարավետությունը: Միայն այս չափանիշներին համապատասխանելու դեպքում կարելի է հուսալ, որ Ձեր կայքը կգտնեն ու կայցելեն իրապես շահագրգիռ և հավանական գնորդները:  Թեև միայն կոնտեքստի հաշվին չէ, որ կայքը ստանում է բարձր դիրքեր որոնողական համակարգերում, բայց սա հիմնական գործոնն է:

Իհարկե, հաճախորդներ կարելի հավաքել նաև այլ մեթոդներով: Օրինակ՝ գովազդով: Բայց գովազդը ունի երկու շատ էական թերություն: Նախ՝ այն թանկ է, երկրորդ՝ գովազդին հատկացված գումարների զգալի մասը ծախսվում աննպատակ և կայք է բերում ոչ նպատակային այցելուներ:  Թեև որոշ դեպքերում (հատկապես երիտասարդ կայքերի դեպքում), գովազդն ուղղակի անհրաժեշտություն է:
Իսկ ճիշտ գրված և բավականաչափ տեղեկատվություն ունեցող կայքը ուղղված է դեպի նպատակային լսարանը: Փորձառու և պատվեր տալուն արդեն պատրաստ գնորդը ուշադրություն չի դարձնում որոնման համակարգերի առաջին էջերի մեծաքանակ գովազդին, որքան էլ որ այդ համակարգերը դրանցով լցնեն ողջ էջը (երբեմն չորս գովազդով լցվում է էջի սկիզբը, ևս չորսով՝ էջի վերջը, իսկ միջնամասում՝ իրենց իսկ օժանդակ կայքերի առաջարկություններով): Եվ դա տրամաբանական է: Այդ համակարգերի հիմնական, և նույնիսկ միակ նպատակը գերշահույթն է:
Օրինակ ես, եթե փնտրում եմ ինչ որ թեմա, որոնողական համակարգերի առաջին էջերը ընդհանրապես բաց եմ թողնում: Կամ էլ՝ փնտրում եմ մանրամասնեցված և ոչ հանրաճանաչ բանալի բառերի օգնությամբ: Նույն էլ անում է հավանական պատվիրատուն՝ նա փնտրում այն կայքը, որը կտա նրա բոլոր հարցերի պատասխանները:
Բայց գովազդն էլ ունի իր երկրպագուների բանակը: Դրանք հիմնականում այն այն այցելուներն են՝ որոնք փնտրում ոչ շատ կարևոր ապրանք կամ ծառայություն, պատրաստ են վճարելու ցանկացած գին, ոչ փորձառուները, իմպուլսիվ գնորդները, պատահական անցորդները:
Այպես որ, գովազդը թեև չի կարող փոխարինել լիարժեք կայքերի ընձեռնած հնարավորություններին, բայց հաջողությամբ լրացնում է առաջինիս բացերը:

Կայքի լուսանկարները

Կայքում լուսանկարներ տեղադրելիս մենք անպայման դրանք վերամշակում ենք՝ ավելացնում ենք վերնագրերը, տեղադրում ջրանիշ և ավելացնում կայքի հասցեն: Սա արվում է ոչ միայն լուսանկարները գողանալուց խուսափելու համար, այլ նաև այդ տեքստերի օգնությամբ հաճախորդներին կայք բերելու նպատակով:
Լուսանկարները անվանվում եմ բանալի բառերով և ավելացվում նրանց բնութագրությունները նույնպիսի թեմատիկ արտահայտություններով: Սա օգնում է որպիսի այդ լուսանկարները որոնողական համակարգերի նկարների բաժնում առաջնային դիրքեր գրավեն: Համապատասխան թեմաներով լուսանկար փնտրողները հենց լուսանկարից են վերցնում Ձեր կայքի հասցեն և ուղղակի այցելություն կատարում:
Այս փոքր խորամանկությունը, թեև հայտնի բոլոր մասնագետներին, բայց հիմնականում կամ թերագնահատում է, կամ պարզապես ալարում են: Իսկ մենք նկատել ենք, որ այն բերում է շատ դրական արդյունքներ: Եվ ընդհանրապես, որքան ավելի շատ իրական նկարներ Ձեր աշխատանքից (ոչ թե Համացանցից վերցված), այնքան ավելի հավաստի է դառնում Ձեր կայքի տված տեղեկատվությունը:  Իսկ դա անչափ կարևոր է:

Կայքի հարմարավետությունը հաճախորդների համար

Կայքի հարմարավետությունը չի որոշվում միայն նրա բեռնման արագությամբ, ինչը մասամբ կախված է ծրագրավորողների կազմած շաբլոնից (պատրաստի օրինակներից), մասամբ՝ կայքը գրողներից (այսինքն մեզնից): Մենք ենք հոգ տանում, որպիսի լուսանկարները լինեն բավականաչափ թեթև, բայց լավ որակի, օգտագործվեն բոլոր անհրաժեշտ պլագինները, բայց չծանրաբեռնեն կայքի աշխատանքը:
Այս հարցում կան ավելի կարևոր պահանջներ, որոնք ներկայացվում են որոնողական համակարգերի կողմից: Այցելուների համար պետք է հեշտ և հարմար լինի արագ գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը Ձեր ապրանքների և ծառայությունների մասին: Դրա համար մենք ավելացնում ենք հավելյալ ցանկեր բոլոր էջերում,  հոդվածները ցանկացած էջից հասանելի դարձնելու համար: Այցելուն ցանկացած պահի կարող է դիտել նաև մյուս էջերը, որոնք նրան կհետաքրքրեն:

Ներքին հետհղումներ

Բացի դրանից շատ կարևոր է նաև տեքստերի մեջ ունենալ բանալի բառերին կապված հղումներ մյուս էջերին: Դա ևս ավելացնում է կայքի էջերի դիտումների քանակը: Բացի այդ որոնողական համակարգերը ևս պահանջում են նման մոտեցում, ինչը նաև էապես օգնում է կայքի դիրքերի բարձրացմանը:  Այս պահանջներին նույնպես մենք խստորեն հետևում ենք:

Լիարժեք կայքերի պատվերներ

Եվ վերջին կարևոր աշխատանքը՝ կայքի դիրքերի բարձրացումը: Սա բարդ գործընթաց, դրա համար կհիշատակենք միայն մի քանի կարևոր պահեր:
Կայքը պետք է լիարժեք ներկայացված լինի գլխավոր սոց. ցանցերում: Յուրաքանչյուր էջ, հոդված, լուսանկար պետք է հրապարակվեն սոց. կայքերի Ձեր խմբերում և էջերում: Այդ խմբերը պետք է ստանան այցելություններ և հետհղումներ: Անհրաժեշտության դեպքում դա կատարվում է որոշակի ծառայություններին վճարելու միջոցով:
Այս ամենը ևս մեր աշխատանքի մասն է, եթե պատվիրվել է լիարժեք կայք:
Կայքը ինքնին չի կարող բարձրանալ որոնման համակարգերի դասակարգման ցանկում, եթե նրան չօգնեք: Անհրաժեշտ են բազմաթիվ հետհղումներ դեպի Ձեր կայքը:  Հղումները սոց. կայքերից օգտակար են, բայց ոչ այս խնդրում: Անհրաժեշտ են հղումներ այլ կայքերից: Նման հարցերը ևս լուծվում են տարբեր ծառայություններին վճարելու միջոցով: Որոշակի աշխատանքներ այս ուղղությամբ մենք կատարում ենք կայքի պատվերի արդեն այս փուլում:
Բայց նման աշխատանքները պահանջում են ժամանակ և միջոցներ: Մեր այս ծառայությունը  ավելի մանրամասն բացատրված է Կայքերի բարելավում և տարածում հոդվածում:
Սա էր մեր Լիարժեք կայքերի պատվեր ծառայության հակիրճ բնութագիրը: Նման պատվերի արժեքը 150.000 դրամ է: Եթե Ձեզ անհրաժեշտ են ավելի մանրամասն տեղեկություններ, դիտեք մեր կայքի մյուս հոդվածները ևս:

#ՊԱՏՎԻՐԵԼ_ԿԱՅՔ #վեբ_կայքեր

Պատվիրել կայք — վեբ կայքերի պատրաստում