Լենդինգի պատվեր

Լենդինգի պատվեր

Լենդինգի (landing page) պատվեր՝ սկսած 15000 դրամից:

Փոքր կայքերի պատվերներ հոդվածում արդեն գրել էինք, թե ինչ են իրենցից ներկայացնում նման մեկ էջանոց կայքերը: Նման կայք կարող եք մեզ մոտ պատվիրել ընդհամենը 15000 դրամով, բայց ամբողջ նյութը պետք է Դուք մեզ ուղարկեք:
Լենդինգի պատվեր

Լենդինգի պատվեր

Նման կայքերի համար կարելի է ընտրել հոստինգի ամենաէժան տարբերակը, եթե չեք պատրաստվում մեծ ծավալի այցելություններ հավաքել, օրինակ՝ գովազդի միջոցով:

Լենդինգների բարդ տարբերակը ունի հավելյալ մի քանի բաժիններ: Օրինակ՝ հասցեի քարտեզը, հետադարձ կապի պատրաստի ձևերը, Ձեր մասին գնորդների թողած կարծիքները, ճչացող գովազդային վերնագրեր, գործողության կոչ և այլն: Եթե ընտրեք այս տարբերակը, ստիպված կլինեք վճարել լենդինգի վճարովի շաբլոնի արժեքը (մոտ 30000 դրամ):
Բայց կարելի է խուսափել դրանից, եթե Ձեզ հարմար է ավելի պարզ տարբերակը, որը պարունակում է՝
  • Կայքի «գլխարկը», Ձեր մասին որոշ տեղեկություններով (հասցե, հեռախոս), հնարավոր է տեղադրել մեկ մեծ գովազդային լուսանկար կամ նման լուսանկարների սլայդ (1-3 լուսանկար),
  • Կարճ տեղեկություններ Ձեր ապրանքների կամ ծառայությունների մասին առանձին փոքր պատուհանիկներում,
  • Առավել համեստ և դասական տեսք:
Որպիսի ավելի պարզ լինի, դիտեք տեսահոլովակը: Պարզ տարբերակն ընտրելու դեպքում հավելավճարի կարիք չի լինի:

վիդեո

#ՊԱՏՎԻՐԵԼ_ԿԱՅՔ #վեբ_կայքեր #Լենդինգ

Պատվիրել կայք — վեբ կայքերի պատրաստում