Փոքր կայքերի պատվերներ
Մի շփոթեք փոքրածավալ կայքերը
Լենդինգների հետ: Լենդինգը մեկ էջանոց կայք է, որի վրա պետք է տեղավորել Ձեր գործունեության մասին բոլոր տեղեկությունները՝
— ներկայացնել Ձեր բիզնեսը,
— նկարագրել արտադրանքը կամ ծառայությունները,
— Ձեզ հետ կապվելու հնարավորությունները,
— արտադրանքի կամ ծառայությունների գները:
Որոշ դեպքերում ավելացվում է նաև անձնակազմը և մի քանի հորինված դրական կարծիքներ Ձեր գործունեության մասին:
Լենդինգը անհնար է բերել բարձր դիրքերի որոնողական համակարգերում, քանի որ պարունակում է շատ հակիրճ տեղեկություններ և չի զարգացվում որպես կայք ժամանակի ընթացքում:
Փաստորեն այն Ձեր գովազդային այցեքարտն է համացանցում: Որպես կայք իրենից մեծ արժեք չի ներկայացնում:
Բայց՝ էժան է և հարմար գովազդելու համար: Միայն գովազդով կարող եք ուշադրություն գրավել:
Լենդինգի փոխարեն մենք առաջարկում ենք փոքրածավալ կայքեր: Արժեքի մեջ տարբերությունը աննշան է, իսկ մյուս չափանիշներով առավելությունները՝ էական:
Փոքր կայքերի պատվերներ

Փոքր կայքերի պատվեր
Փոքրածավալ կայքերը ըստ էության լայնածավալ կայքերի հակիրճ տարբերակն են: Նրանք ևս ունեն գլխավոր 5-7 էջերը, որոնք պարունակում եմ ամենաէական տեղեկությունները ըստ համապատասխան էջերի: Այս դեպքում էջերը հնարավոր է բարձրացնել որոնողական համակարգերում ըստ համապատասխան բանալի բառերի:
Բացի այդ, եթե դուք ցանկանում եք կայքը տարածել և զարգացնել հետագայում, ապա մենք անընդհատ նոր հոդվածներ ավելացնելով, Ձեր կայքը դարձնում ենք լայնածավալ և ամբողջական:
Փոքր կայքերի պատվերներ
Փոքր կայքերի համար հնարավոր է պատվիրել հոստինգ ավելի ցածր արժեքով, եթե Դուք համոզված եք որ կայքը շատ չի ծանրաբեռնվելու:
#ՊԱՏՎԻՐԵԼ_ԿԱՅՔ #վեբկայքեր
Պատվիրել կայք — վեբ կայքերի պատրաստում