ՎԵԲ ՍՏՈՒԴԻԱ

ՎԵԲ ՍՏՈՒԴԻԱ

Մեզ մոտ կարող եք պատվիրել ցանկացած ծառայություն կապված կայքերի՝

  • ստեղծման,
  • բարելավման,
  • առաջխաղացման,
  • որոնման համակարգերում կայքի դիրքերի բարձրացման,
  • կայքերի թարմացման և հարստացման,
  • հատուկ որոնման համակարգերի համար գրված տեքստերի և
  • ամբողջական էջերի ավելացման հետ:
ՎԵԲ ՍՏՈՒԴԻԱ

ՎԵԲ ՍՏՈՒԴԻԱ

Կարող եք պատվերել փոքր ծավալի կայքեր Ձեր տեքստերով և նկարներով: Կամ լայնածավալ լիարժեք կայքեր մեր կողմից գրված ունիկալ և որոնման համակարգերին պահանջներին համապատասխանող տեքստերով, Ձեր կայքի ջրանիշով պաշտպանված լուսանկարներով, որոնման համակարգերում կայքի դիրքերի բարձրացմամբ:

 

Մեր բոլոր առաջարկություններին կարող եք ծանոթանալ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ էջում:
Իսկ գների հետ ծանոթանալու համար բացեք ԿԱՅՔԵՐԻ ԳՆԱՑՈՒՑԱԿ էջը:

Աշխատանքի փուլերը

Որպիսի մեր համագործակցությունը լինի առավել արդյունավետ, ցանկալի է որ պատվիրատուն մանրամասն տեղեկացվի այն բոլոր աշխատանքների բովանդակությանը, որոնք կատարվելու են իր ապագա կայքի հետ:  Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք մեր աշխատանքի բոլոր փուլերը հերթականությամբ և ամենայն մանրամասնությամբ՝

  • Դոմենի ընտրություն և պատվեր:
  • Կայքի արտաքին տեսքի ընտրություն և հաստատում:
  • Գլխավոր 5-7 էջերի ձևավորում և հրապարակում:
  • Կայքի նոր էջերի համալրում հոդվածների տեսքով (20-25 էջ):
  • Եթե Ձեր պատվերը շտապ է, ապա այս ամենը կատարվում է 1 ամսվա ընթացքում:
  • Եթե Ձեր պատվերը շտապ չէ, ապա գլխավոր և կարևոր էջերի հրապարակումից հետո , շարունակում ենք նոր էջերի հրապարակումը ավելի դանդաղ (2 ամիս): Ձեր կայքն արդեն փաստորեն պատրաստ կլինի շահագործման: Բայց զուգահեռ կտարվեն բոլոր անհրաժեշտ աշխատանքները, կապված որոնման համակարգերում կայքի դիրքերի բարձրացման հետ:
  • Աշխատանքի վերջնական արդյունքների ներկայացում և վերջնահաշվարկ (վճարման կարգը դիտեք Գնացուցակ էջում):

*ավելի մանրամասն պարզաբանումներ կգտնեք կայքի ամեն թեմայի համար հատկացված առանձնացված հոդվածներում

Եթե պատվիրատուն ցանկություն ունենա ավելի մանրամասն ծանոթանալ վերոհիշյալ աշխատանքների կատարման ընթացքին, կամ նույնիսկ սովորել հետագայում ինքնուրույն կառավարել և զարգացնել իր կայքը, մենք ուրախ կլինենք նրան աջակցելու: Մեր կայքերից մեկում ունենք փոքր դասընթացներ կայքերի պատրաստման և բարելավման թեմաներով:

Այս աշխատանքների մեջ ոչ մի գերբնական և անկարելի բան չկա, որը չկարողանա կրկնել ձեզանից յուրաքանչյուրը: Ուղղակի կայքերի պատրաստումը, և հատկապես բարելավումն ու առաջխաղացումը պահանջում են շատ աշխատանք, շատ ժամանակ և համբերություն:

Բայց եթե Ձեր ժամանակը սուղ է, ապա կայքերի հեռագա զարգացումը, դիրքերի ամրապնդումը և տեխնիկական սպասարկումը կարող եք հանձնարարել մեզ:

Եթե Դուք վերջնականապես որոշել եք Ձեր բիզնեսը ներկայացնել համացանցում, դիտեք մեր առաջարկները: Որքան ավելի մանրամասն է իրազեկված պատվիրատուն, այնքան ավելի հարթ և արդյունավետ կընթանա մեր համագործակցությունը:

#ՊԱՏՎԻՐԵԼ_ԿԱՅՔ #վեբ_կայքեր

Պատվիրել կայք — վեբ կայքերի պատրաստում